14:29 , 29 հոկտեմբեր, 2015
Ազգային ժողովի դահլիճում այսօր բուռն բանավեճ ծագեց նույնականացման քարտերի վերաբերյալ քննարկման ժամանակ՝ Արծվիկ Մինասյանի ելույթից հետո: Մինասյանը քննադատական կարծիք հայտնեց Հրանտ Բագրատյանի երեկվա ելույթի վերաբերյալ և նշեց, որ ցանկացած մարդու հետ, ով ուղղակի հերքում է սահմանադրական հանրաքվեն, ինքը պատրաստ է բովանդակային քննարկման:
Բագրատյանը տեղից բղավեց. «Ինչպե՞ս կարելի է պատգամավորի կարծիքի վերաբերյալ որակումներ տալ: Դուք չէի՞ք, արա, որ 80 տարի առաջ երկիրը ծախեցիք, ինչի՞ եք խառնվել իրար, խի՞ եք մեջ ընկնում: Ո՛չ իշխանություն եք, ո՛չ բան, թողեք՝ նորմալ քննարկում կազմակերպենք»:
Գրիգորիչի խնդրալից հորդորներից հետո երկու` բավականին ակտիվ և կառուցողական օրենսդրի համբավ ունեցող պատգամավորները եկան կոմպրոմիսի:
Անհերքելի է, որ ԱԺ-ն գեղեցիկ է իր ինտրիգային և սուր բանավեճերով, եթե դրանք հիմնավոր են, ոչ թե պոպուլիստական: