Երևան-Կիև չվերթի ուղևորուհու մոտ հայտնաբերվել է ատրճանակ և փամփուշտներ


13:15 , 29 հոկտեմբեր, 2015

20141016135953Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հոկտեմբերի 27-ին` ժամը 7.30-ին, հաղորդում է ստացվել, որ Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի ուղեբեռի միջից ինքնաշեն ատրճանակ է հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության աշխատակիցներ ի կողմից Երևան-Կիև չվերթի ուղևորուհի, 1992թ. ծնված Արևիկ Գ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և անհայտ տրամաչափի 4 փամփուշտ:

Արևիկ Գ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին: Կատարվում է հետաքննություն: