Փենսիլվանիայում ընկել է ԱՄՆ-ը հրթիռային հարվածից պաշտպանող դիրիժաբլ


12:42 , 29 հոկտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ում ընկել է ռազմական դիրիժաբլ, որը զինված է եղել հրթիռային հարվածների հայտնաբերման համար սարքավորմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Մոնտրոզ շրջանում։ Վիրավորների մասին տեղեկություն դեռևս չկա։ Հսկա թռչող սարքը վնասել է էլեկտրահաղորդալարերը՝ առանց էլեկտրականության թողնելով մոտ 27 հազար մարդու։ Այն թռել է մոտ 300 կմ՝ մինչ սկսել է իջնել, և ընկել անտառային տեղանքում։

Դիրիժաբլը թռիչքն սկսել էր Մերիլենդի Աբերդի զորակայանից։ Նշվում է, որ սարքը նախատեսված է եղել Վաշինգտոնի շուրջ շրջանում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համար։