12:33 , 29 հոկտեմբեր, 2015
Ներկայումս համաշխարհային օրակարգում առաջնային կարևորություն ու ռեզոնանս ունեցող Սիրիական կոնֆլիկտն է և դրա նոր էսկալացման փուլը, որին ներգրավվել են Ռուսաստանն ու Իրանը։ Սրա մասին գրում են բոլորն աշխարհի տարբեր անկյուններում։
Սակայն այդ նոր զարգացումների մասին անդրադարձերի ոչ ադեկվատության առումով, անկասկած, առաջատարներ են ուկրաինական և ռուսական ընդդիմադիր մեդիա ռեսուրսները։ Այն մաղձն ու թույնը, այն բացահայտ սուտն ու ապատեղեկատվությունը, այն ատելությունն ու վնասարարությունը, որը դրսևորում են սրանք, համեմատելի է միայն ադրբեջանական քարոոզչամեքենայի աշխատանքի հետ մեր հանդեպ։ Աբսուրդն այնքան է խորացել, որ Ուկրաինայում ու ռուսաստանյան 5-րդ շարասյունում գրեթե անթաքույց աջակցում են իսլամիստներին ու սրտատրոփ սպասում ցանկացած անհաջողության ռուսական բանակի համար։ Բայց դե Աստված իրենց հետ, ուկրաինա-ռուսական օբիժնիկական գվարդիան առաջին հերթին Ուկրաինայի ու Ռուսաստանի դարդն են, ոչ թե մերը։
Մեր դարդը պետք է լինի այ էդ օբիժնիկական գվարդիայի հայկական շնորհակալ լսարանը։ Լուրջ եմ ասում, համադրելի անադեկվատություն ու դեգրադացված մտածելակերպ տեսնում եմ մեր մեդիա դաշտում։ Ընդ որում, անհանգստացնող է այն, որ խոսքը մենակ մարգինալների մասին չէ, ովքեր դեռ մի երկու ամիս առաջ սրբորեն հավատում էին, որ Պուտինը մեռալ ա, ու նրան նմանակով են փոխարինել։ Էդ օբիժնիկական բարբաջանքները, ապատեղեկատվությունն ու հիմար եզրահանգումները պարարտ հող են գտնում շատ ավելի լայն սեգմենտի պատկերացումներում։ Այստեղ կան թե՛ մարգինալներ, թե՛ «արևմտամետ» աշխարհայացքով ակԾիվիստներ, թե՛ լրագրողներ, թե՛ քաղաքական գործիչներ։
Ռուսական օդուժի առաջին հարվածներից հետո սրանք արդեն այնպիսի վայնասուն բարձրացրեցին, որ տպավորություն կարող էր ստեղծվել, որ Հայաստանում գործում է իսլամիստ-ջիհադիստական լուրջ ցանց, որի ներկայացուցիչները մեծ սրտացավություն են զգում, երբ ռուսները ոչնչացնում են գլուխներ կտրող, տանկերով գերիներ ճզմող ու Պալմիրայի հուշարձանների սյուներից կապած մարդկանց պայթուցիկներով պայթեցնող իսլամիստներին։
Խնդիրը նրանում չէ, որ այս դանդուռները չեն հասկանում կամ էլ ձև են տալիս, որ չեն հասկանում այն, որ իրենց իսլամիստ եղբայրներն ու մենք անհամատեղելի ենք ցանկացած պարագայում։ Չեն հասկանում, որ ռուսական բանակի գործողություններն ուղղակիորեն բխում են մեր շահերից (հա՛մ Հայաստանի, հա՛մ Սիրիայի հայության), ու ինչքան ավելի ցավոտ լինեն այդ հարվածները, այնքան ավելի լավ մեր համար (դրա համար էլ մարդիկ ՌԴ դեսպանատան դիմաց շնորհակալություն են հայտնում)։ Ի վերջո, ուլ լինելը չես կարող արգելել, և այլ պարագայում կարելի էր աչք փակել նրա վրա, որ պուտինատյացության և ուլության սիմբիոզը բերում է ադեկվատության կորստի։
Սակայն խնդիրը նրանում է, որ մենք չգիտենք, թե ինչ զարգացումներ կարող են ունենալ Ռուսաստանի գործողություններն ու ռազմավարությունը։ Այնինչ, մեծ է հավանականությունը, որ վաղ թե ուշ Ռուսաստանը ցանկանա, օրինակ, նույն ՀԱՊԿ-ը վերջնականապես ֆունկցիոնալ դարձնել ու վերածել այն միանգամայն իրական աշխարհաքաղաքական գործոնի։ Չի բացառվում, որ նույն Սիրիայում խաղաղապահ կամ էլ խաղաղարար գործառույթներ իրականացնելու համար ներգրավվեն ՀԱՊԿ զորքերը, այդ թվում՝ հայկական ստոաբաժանումներ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վայրահաչոց կարող է սկսվել մեր «իսլամիստների» ճամբարում, եթե նման բան լինի, ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ, եթե նրանք շարունակեն տարածել ապատեղեկատվություն ու սխալ շեշտադրումներով էշություններ, ինչպես դա անում են հիմա...