Google-ը 300 ստարտոստատներ օդ կարձակի` համացանց բաշխելու համար


11:44 , 29 հոկտեմբեր, 2015

151029054155_google_balloon_624x460_getty_nocreditGoogle ընկերությունը օդ բաց կթողնի հելիումով լի մոտ 300 փուչիկներ, որոնց միջոցով կապահովի բարձրորակ համացանցային միացում` Երկրի հեռավոր և դժվար հասանելի վայրերում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ընկերությունը նախատեսում է, որ արդեն հաջորդ տարի կկարողանան այդ ստրատոստատներից համացանց ստանալ, ինչը թույլ կտա ամբողջ աշխարհում տվյալների անդադար փոխանցում և մշակում իրականացնել:

Նախևառաջ, Google-ը ցանկանում է համացանցով ապահովել Ինդոնեզիայի հեռավոր շրջանները: Ապա սարքավորումները կլինեն Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և Բրազիլիայում: