Հրդեհ ՝ «Երևան Մոլ» առևտրի համալիրի մոտակայքում


10:16 , 29 հոկտեմբեր, 2015

WDgBBGke4nVpCb5KTkfn7wjrARՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 29-ին` ժամը 02.49-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում գտնվող տներից մեկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավար ման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույբիշևի փողոցի Է. Հ.-ին պատկանող տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել` 03.10-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` մասամբ (մոտ 3 քմ) և գազի հաշվիչ: