Գվինեայում Էբոլայով վարակվածների թիվը հասել է 9-ի


10:08 , 29 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Գվինեայում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի, հայտնում է Reuters գործակալությունը` երկրի առողջապահության համակարգի ներկայացուցիչներին հղումով:

Էբոլայով վարակվելու վերջին 3 դեպքը գրանցվել է Ֆորեկարիա քաղաքում: Վիրուսի դեմ պայքարի հարցով տեղի կազմակերպության ներկայացուցչի խոսքով` վարակվածները մի ընտանիքից են, որտեղ նախկինում հիվանդությունից մի կին է մահացել, փոխանցում է РИА Новости-ն:

«Ընդհանուր առմամբ, մեր կենտրոններում բուժվում է 9 մարդ, նրանց մեծ մասը կապ է ունեցել մահացած կնոջ հետ»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նշում են, որ Գվինեայում Էբոլայի համաճարակի ավարտի մասին խոսել հնարավոր կլինի միայն 42 օր անց այն պահից, երբ կրկնակի հաստատվի վերջին հիվանդի առողջացումը։