ՊԲ-ն վստահորեն իրականացնում է մարտական հերթապահություն. ԼՂՀ ՊՆ


09:52 , 29 հոկտեմբեր, 2015

Հոկտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: Այս մասին հայտնում են 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: