Բրիտանացի պատգամավորներին զայրացրել են Վիկտորիա Բեքհեմի՝ զրոյական կուրծքով մոդելները


09:46 , 29 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի օրենսդիրները քննադատել են դիզայներ Վիկտորիա Բեքհեմի աշխատանքների ցուցադրությանը զրոյական չափի կուրծք ունեցող մոդելների մասնակցությունը։

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, պատգամավորները ցանկացել են նրան անձամբ հայտնել իրենց առարկությունները, սակայն Բեքհեմն անտեսել է հանդիպման հրավերը:

Դրան մասնակցելու համար հրավիրված են եղել խոշոր գործակալություններ ու դիզայներներ, այդ թվում՝ Վիկտորիա Բեքհեմը:

Հանդիպման ընթացքում պատգամավորները ցանկացել էին նորաձևության բիզնեսի ներկայացուցիչներին հայտնել, որ նման արտաքինով աղջիկների ցուցադրությունը ձևավորում է բացասական, «ոչ կանացի» թրենդներ: Սակայն հրավերն անտեսվել է:

Բրիտանացի պատգամավորների, նաև լրագրողների ու համացանցի օգտատերերի դժգոհության պատճառ է դարձել Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում Բեքհեմի հավաքածուի ցուցադրությունը: Դիզայներին մեղադրել են անորեքսիայի քարոզչություն անելու ու կանանց գեղեցկության չափանիշների մասին պատկերացումները խեղաթյուրելու համար։