09:26 , 29 հոկտեմբեր, 2015
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շանսերը երեք ամսում մեծացել են գրեթե կրկնակի։ Նման տվյալներ է ներկայացրել Betfair Group Plc բուքմեյքերական գրասենյակը՝ հայտնում է Bloomberg-ը։
Նրանց տվյալներով՝ հավանականությունը, որ երկրի քաղաքացիների մեծ մասը կողմ կքվեարկի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, դարձել է 36 տոկոս՝ 2015-ի հուլիսի վերջի 18.5 տոկոսի համեմատ։
Եվ չնայած բուքմեյքերները հետևում են հարցումների արդյունքներին, միևնույն է՝ անհրաժեշտ են ուժեղ փոփոխություններ, որպեսզի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքը դառնա հանրաքվեի ամենասպասված արդյունքը։
ԵՄ կազմում երկրի մնալու տարբերակը դեռևս մնում է ամենանախընտրելին։
Սեպտեմբերի սկզբին Համայնքների պալատն աջակցություն հայտնեց վարչապետ Դևիդ Քեմերոնի ծրագրին՝ մինչև 2017 թվականի վերջը հետագա անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ։