«Ժողովուրդ». «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»–ի շուրջ կրքերը կրկին թեժանում են


09:18 , 29 հոկտեմբեր, 2015

««Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»–ի նախկին սեփականատեր, մանկապդծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված և ՔԿՀ-ում մահացած Սերոբ Տեր-Պողոսյանի հաշիվները դեռ շարունակում են իրենց  հիշեցնել։

«Ժողովուրդ»–ը  պարզեց, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Սերոբ Տեր-Պողոսյանի մասնակցությամբ իրականացված առքուվաճառքի պայմանագիրը, որը կնքվել է նրա մահվանից ամիսներ առաջ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։