«Ժողովուրդ». Գալուստ Սահակյանը կրկին հայտնվեց պատգամավորների ուշադրության կենտրոնում իր «անմեղ» վարմունքով


09:10 , 29 հոկտեմբեր, 2015

«Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրկին հայտնվեց պատգամավորների     ուշադրության կենտրոնում իր «անմեղ» վարմունքով։ Բանն այն է, որ երեկ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանի ծննդյան օրն էր, իսկ խորհրդարանում նման ավանդույթ կանախքան նիստի մեկնարկը Աժ նախագահը հայտարարում է, որ պատգամավորի ծնունդն է, ու օրենսդիրները ծափողջույններով շնորհավարում են նրան։

Երբ Գալուստ Սահակյանը հայտարարեց Արթուր Ստեփանյանի անունը, մի պահ ինքն Էլ շփոթվեց, կարծես թե Աժ նախագահի համար ևս անակնկալ Էր, որ խորհրդարանում նման պատգամավոր կա՝ այն Էլ իր հարազատ ՀՀԿ խմբակցությունում։ Նշենք, որ Արթուր Ստեփանյանը համարվում Է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի անձնական «կոճակ սեղմողը» խորհրդարանում։ Չախկալ Արթուր անունով հայտնի պատգամավորն անցած տարիների ընթացքում երբևիցե ելույթ չի ունեցել և իր գոյության մասին ոչ մի կերպ չի հիշեցրել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։