Պայթյուն է որոտացել Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի քաղաքի փողոցներից մեկում


09:22 , 29 հոկտեմբեր, 2015

Պայթյուն է որոտացել Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի քաղաքի փողոցներից մեկում: Պայթունի հետևանքով 22-ամյա մի երիտասարդ ծանր վիրավորվել է: Երիտասարդին քաղաքացիները տեղափոխել են Մադրինի պետական հիվանդանոց: Պայթունը վնաս է հասցրել շրջակա տներին և խանութներին: