08:45 , 29 հոկտեմբեր, 2015
«Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Աժ ՀՀԿ խմբակցության մեծամասնականով ընտրված բոլոր պատգամավորները։ Հրավիրողը եղել է վարչապհտ Հովիկ Աբրահամյանը։
Հանդիպումը վարչապետը կազմակերպել է որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի շտաբի պետ։ Մեր տեղեկություններով, մեծամասնական պատգամավորներին հանձնարարվել է ակտիվ աշխատել իրենց ընտրատարածքներում «այո»–ներ բերելու ուղղությամբ։ Իշխանությանը 700 հազար «այո» է պետք՝ սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։