08:15 , 29 հոկտեմբեր, 2015
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ցանկացած միջոցների դիմելու երկրի իշխանությունների պատրաստակամության մասին՝ պետական սահմանի մոտ ԱՄՆ կողմից աջակցություն ստացող սիրիացի քրդերի կողմից ինքնավարության ստեղծումը կանխելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Թուրքիային հարկավոր չէ ինչ-որ մեկի թույլտվությունը, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է նա՝ մեկնաբանելով քրդերի հայտարարությունը Թել-Աբյարդ քաղաքում ինքնավարություն ստեղծելու մասին։
Թուրքիայի նախագահն արևմտյան երկրների կողմից քրդական աշխարհազորին ուղղված աջակցությունը հավասարեցրել է ահաբեկչությանը նպաստելուն՝ մեղադրելով քրդերին էթնիկ զտումների մեջ։