Ոստիկանական պրոտոկոլների լեզուն միայն ոստիկաններն էլ հասկանում են


12:55 , 10 դեկտեմբեր, 2012

Ոստիկանական պռոտոկոլների լեզուն մենակ հենց ոստիկաններն էլ հասկանում են աչքիս՝ « … բնակարանում հայտնաբերել է 1949թ. ծնված Շուրա Աբրահամյանի դիակը` գլխի մասում բռնության հետքերով»:

1. Գլխի մասում - գլխի՞ն միգուցե: Նույն իմ սիրած «светофорный объект»-ն ա, փոխանակ գրվի ուղղակի «светофор»
2. Բռնության հետքերով - տվյալ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի գրել «մահացու վերքերով»:

Հասկանում եմ, որ միգուցե արձանագրություն կազմելու համար հարմար ա սենց գրել, բայց հայերեն չի ստացվում, ոստիկաներեն ա ավելի շուտ: