04:33 , 29 հոկտեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր գրասենյակի վրա զինված հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը: Հարձակումն իրականացրած անձն Ալի Համուրջուն է, սակայն թե որն է նրա գործողության դրդապատճառը, դեռևս հստակեցված չէ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության Անկարայի կենտրոնակայանի վրա հոկտեմբերի 26-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել: Կենտրոնակայանի շենքի մոտով անցնելիս անհայտ համարանիշերով ավտոմեքենայից 5 գնդակ էր արձակվել: Իրադարձությանն արած արձագանքում ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է. «Նման բաներով մեզ վախեցնել հնարավոր չէ: Մենք ուժեղ ենք, պաշտպանում ենք ժողովրդավարությունը եւ պատրաստ ենք փոխհատուցել դրա համար»: