Բաբուինը միզել է զբոսաշրջիկների մեքենայի վրա (տեսանյութ)


04:48 , 29 հոկտեմբեր, 2015

Իսպանիայի Մալյորկա քաղաքում զբոսաշրջիկների մի խումբ գնացել էր սաֆարի–գազանանոց, որտեղ կարելի էր շրջել մեքենայով։ Նկատելով տարածքով անցնող բաբուիններին՝ նրանք կանգնել էին, որպեսզի ավելի մոտիկից տեսնեին կապիկներին։ Կենդանիներից մեկը կերի ակնկալիքով բարձրացել էր մեքենայի վրա, բայց երբ նրան ոչինչ չէին տվել, ուղղակի միզել էր կողային ապակու վրա ու հեռացել։ Մանրամասն` տեսանյութում։