Հավաքարարները վերացրել են թանգարանի ինստալյացիան՝ աղբի տեղ դնելով այն (լուսանկարներ)


03:24 , 29 հոկտեմբեր, 2015

Уборщица выбросила арт-инсталляцию, приняв ее за горы мусора после вечеринкиԻտալական Բոլցանո քաղաքի «Museion» ժամանակակից արվեստի կենտրոնի հավաքարարները սխալմամբ ոչնչացրել են թանգարանում տեղադրված ինստալյացիաներից մեկը:  

Բանն այն է, որ հավաքարարներն ինստալյացիայի մաս կազմող ցուցանմուշները խնջույքի հետևանք են համարել: «Museion»-ում շաբաթ երեկոյան հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել, իսկ հավաքարարներն աշխատանքի են եկել կիրակի առավոտյան: Տեսնելով հատակին թափված շշերը, ծխախոտի մնացորդներն ու հագուստի տարրեր` վերջիններս փնթփնթալով հավաքել են դրանք:

Արդյունքում պարզվել է, որ քաոսը ոչ թե խնջույքի հետևանք էր, այլ «Մենք պատրաստվում էինք պարել ողջ գիշեր» կոչվող ինստալյացիայի մասը: Հեղինակների խոսքով` այն այցելուների ուշադրությունը հրավիրում էր 1980-ականներին իտալացի գործիչների անցկացրած երեկույթների վրա:

Уборщица выбросила арт-инсталляцию, приняв ее за горы мусора после вечеринкиУборщица выбросила арт-инсталляцию, приняв ее за горы мусора после вечеринкиУборщица выбросила арт-инсталляцию, приняв ее за горы мусора после вечеринки