Բլատերը խոստովանել է` Ռուսաստանում 2018-ի ֆուտբոլի առաջնության անցկացման հարցը նախապես որոշված է եղել


00:50 , 29 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ի` ժամանակավորապես պաշտոնից հեռացված նախագահ Բլատերը խոստովանել է, որ 2018-ի Ֆուտբոլի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու հարցը որոշվել է քվեարկությունից առաջ:

BBC-ն հայտնում է, որ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ 2010-ին այդ հարցը արդեն որոշված է եղել քվեարկության նախօրեին: Նա ասել է, որ նման որոշում է կայացվել, քանի որ Ռուսաստանում երբեք նման առաջնություն չի անցկացվել:

Նա ասել է, որ հաջորդիվ` 2022-ին էլ ԱՄՆ-ում ֆուտբոլի առաջնություն անցկացնելով ՖԻՖԱ-ն այդ միջոցառումները ապահոված կլիներ «երկու խոշորագույն քաղաքական տերություններում»` Ռուսաստանում և ԱՄՆ-ում:

Արտասահմանյան ԶԼՄ-ները նկատում են, որ ՏԱՍՍ-ը մեղմել է Բլատերի ասածը: