Բորուսիան ջախջախել է Պադերբորնին. Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ


00:02 , 29 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիան» ջախջախիչ հաղթանակ է տարել «Պադերբորնի» նկատմամբ, որը հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո վերդարձել էր խաղադաշտ: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ մրցավեճին, խաղավարտին օգնել է Լուկաս Պիշչեկին գրավել դարպասը, իսկ 89-րդ րոպեին իր թիմի 7-րդ գոլն է խփել:

«Բորուսիա» Դ. - «Պադերբորն»՝ 7:1

Գոլերը՝ Ռամոս 25, Կաստրո 30, 58, Կագավա 43, Գյունդոգան 55 (11 մետ.), Պիշչեկ 87, Մխիթարյան 89 – Լակիչ 21