Թուրքիայի Հաքքարի նահանգում թուրքական զինվորական զրահապատ մեքենա է պայթեցվել


23:17 , 28 հոկտեմբեր, 2015

Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքի մոտակայքում՝ Էսենդրե առողջարանի մոտ, պայթեցվել է թուրքական զինվորկան զրահապատ մեքենան, որը փորձ է արել մտնել Յուքսեքովա: Պայթեցման հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել է վեց զինծառայող: Ծանր վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են Վան:
Նշեմ նաև, որ Թուրքիայի գլխավոր շտաբն ավելի ուշ հայտնել է, որ վերոհիշյալ տարածքում հորդառատ անձրևի պատճառով ճանապարհի երթևեկելի մասից դուրս է եկել զինվորական զրահապատ մեքենան և կողաշրջվել, որի արդյունքում վիրավորվել են վեց զինծառայող, ծանր վիրավորվածներին ուղղաթիռով տեղափոխել են Վանի զինվորական հոսպիտալ: