Աստղագետները «ալկոհոլային» գիսաստղ են հայտնաբերել


22:39 , 28 հոկտեմբեր, 2015

Աստղագետները «ալկոհոլային» գիսաստղ են հայտնաբերելLife.panorama.am-ը գրում է.

30 մետրանոց աստղադիտակով Լավդժոյա գիսաստղի սպեկտրի ուսումնասիրության արդյունքում գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ նրա կազմում առկա է 21 օրգանական միացություն, այդ թվում` էթիլային սպիրտ:

Հատկանշական է, որ էթիլային սպիրտն ինչպես նաև գլիկոլալդեգիդի մոնոսախարադը, որը ևս հայտաբերվել է, կարող են օգտագործվել որպես «շինանյութ» կենդանի օրգանիզմների համար: Նախկինում այս նյութերը գիսաստղերի բաղադրության մեջ երբևէ չեն հայտնաբերվել:

«Իր ակտիվության գագաթնակետին գիսաստղն արտանետել է այնպիսի քանակությամբ սպիրտը, որն առկա է առնվազն 500 գինու շշում»,- հայտարարել է փարիզյան աստղադիտարանի աշխատակից Նիլոլյա Բիվյեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ