22:20 , 28 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ Սահմանադրության՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դրույթն ավելի ժողովրդավար է և ավելի մոտ է հայ ժողովրդի բնույթին:
«Մեզ համար ընկալելի չէ այն դրույթը, որով հռչակվում է, թե մենք տուրք ենք տալիս ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Դա իրեն սպառած փուլ է, որը մենք անցած պետք է համարենք և պետք է գա մի նոր փուլ»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ տնտեսական քաղաքականությունը փոխելու խնդիր կա:
«Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա Սահմանադրությունը չի երաշխավորում մարդուն աշխատանքով ապահովվելը: Այսօր այդ մասին խոսել, կարծում եմ, որ այնքան էլ մեր տնտեսությանը մոտ չէ, որովհետև տնտեսությունը չի կարող բոլորին աշխատանքով ապահովվել, բայց որ Սահմանադրության մեջ պետք էր նմանատիպ նորմ գրվեր, որ պետությունը ձգտելու է յուրաքանչյուրին ապահովվել աշխատանքով՝ ելնելով իր տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացումից, միանշանակ է: Թե չէ գրվում է, որ մարդն ունի աշխատանքի ընտրության ազատություն և այլ, սրանք ոչինչ չասող արտահայտություններ են: Այս ուղղությամբ կառավարությունը որոշակի քայլեր պետք է կատարի»,- ասաց Վազգեն Սաֆարյանը: