Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները շարունակվում են


19:19 , 28 հոկտեմբեր, 2015

elektrAraratnews.am-ը գրում է.

Հաջողությամբ ընթանում են KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները։ ԱՅս մասին նշվել է հոկտեմբերի 28-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկիի, ԵՄ ծրագրի ղեկավար Լյուդովիկ Չեխանովսկիի  եւ KfW բանկի պատվիրակության անդամներ՝ ծրագրի ղեկավար Սանդրա Լուտզին, համակարգող տնօրեն Էնրիկո Շպիլլերի հանդիպմանը։

Երվանդ Զախարյանը շնորհավորել է Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Հանդիպումների ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը, ինչպես նաեւ KfW գերմանական բանկին՝  Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։ Նշվել է, որ հաջողությամբ ընթանում են KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները։ Նախարարը  ընդգծել է ծրագրի նշանակությունը էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման գործում:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ: