Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ են գովազդում այս մերկ մարդիկ (Photo)


19:59 , 28 հոկտեմբեր, 2015

Առաջին հայացքից բացահայտ պոռնոգրաֆիա հիշեցնող այս ֆոտոշարքն իրականում ոչ այլ ինչ է, քան գովազդ։ Ուինդ սերֆինգի սպորտային կոստյումներ արտադրող «Radiator» ընկերությունը որոշեց այսպիսի պրովոկացիոն գովազդային պաստառներով հանդես գալ, ու պետք է նշել, որ առնվազն պրովոկացիայի տեսանկյունից նրանց մտահղացումը հաջողված է։ Բացի անկեղծ լուսանկարներից՝ պաստառները համեմված էին ոչ պակաս համարձակ կարգախոսներով. «Զարգացրեք ձեր ճկունությունը», «Ոչ այնքան հաստ, պարզապես այնքան տաք, այն միակ ռետինն է, որ ձեզ պետք կգա»։