18:36 , 28 հոկտեմբեր, 2015
Newmag.am-ը գրում է.
Նորաձևությունն արդեն վաղուց թվում է լճացած մի բնագավառ, որտեղ կարծես անհնար է ինչ-որ նոր բան հնարել, քանի որ ամեն ինչ վաղուց հնարված է: Դիզայներները սեզոնից սեզոն մեջբերում են անցած տասնամյակների նորաձևությունը՝ անդրադառնալով մեկ 70-ականներին, մեկ, ասենք, 90-ականներին, ոգեշնչման աղբյուրներ փնտրում զինվորական համազգեստում կամ տարբեր երկրների տարազներում: Եվ ահա նոր մտքերի փնտրտուքի և ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահին նորաձևությունում անսպասելիորեն ի հայտ եկավ մի նոր ուղղություն, որի մասին այսօր խոսում են բոլորը: Խոսքս այսպես կոչված normcore-ի մասին է, որը, անշուշտ, այս տարվա գլխավոր թեմաներից է: Թրենդի իմաստը լավագույն կերպով կբացահայտի լեզվաբանական վերլուծությունը՝ norm՝ «նորմալ», և corn՝ «միջուկ, արմատ»…
Գրեթե անհավանական է, բայց նորաձևության ամենաթեժ թրենդի համաձայն՝ ակտուալ է լինել «նորմալ»: Նորաձև տերմինը ունի մոտ 2 տարվա պատմություն, բայց իսկապես մեծ տարածում գտավ, երբ այս թրենդի մասին 2014-ի սկզբին գրեց «New York Magazin»-ը: Այսօր normcore-ի մասին խոսում են բոլորը: Մի ռուս գործընկեր ասաց, որ նորաձև տերմինը սովորել և կիրառում են նույնիսկ spletnik.ru-ի լրագրողները:
Եվ այսպես, յ է: Վերապրելով իսկապես խենթ նորաձևության տասնամյակ և գրեթե համակերպվելով լեդիգագաիզմների և street fashion աստղերի չափազանցությունների հետ՝ նորաձևությունը մաքրվում, զրոյանում, գրեթե անդեմանում է:
Նոր թրենդը թելադրում է կրել այսպես կոչված բազային հագուստ՝ դասական կապույտ ջինս, սպիտակ կեդ ու բոթաս, անդեմ շապիկ ու sweatshirt, դասական վերարկու և բաճկոն:
Գլխավոր գույնը մոխրագույնն է, գլխավոր արժեքները՝ համեստությունն ու ինքնամփոփությունը: Չառանձնանալ հագուստով, լինել չեզոք, զուսպ և «մաքուր». ահա սա է նոր թրենդը, որը նորաձևության սիրահարներին ստիպում է խաղալ նոր կանոններով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ