27-ամյա ներգաղթյալը դարձել է Շվեդիայի կրթության նախարար


16:06 , 28 հոկտեմբեր, 2015

8436f7733d82e9e7b4e33053d092661d27-ամյա մուսուլման ներգաղթյալը դարձել է Շվեդիայի կրթության նախարար։

Աիդա Հալզիալիկը 5 տարեկան է եղել, երբ ծնողների հետ Շվեդիա է գաղթել Բոսնիա-Հերցեգովինայից։

Նա դարձել է Շվեդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը։

23 տարեկանում Լունդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտը դարձել է Հալմստադ քաղաքի փոխքաղաքապետ։ Այնուհետև նա սկսել է բարձրանալ կարիերայի աստիճանով՝ փոխանցում է Expert-ը։