Ռոնալդուն համաձայնել է մասնակցել Ուեյն Ռունիի բարեգործական հանդիպմանը


15:20 , 28 հոկտեմբեր, 2015

Cristiano-Ronaldo_12Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն համաձայնել է մասնակցել Ուեյն Ռունիի բարեգործական հանդիպմանը: Ինչպես հայտնել ենք, այն անցկացվելու է 2016 թվականի օգոստոսին, «Օլդ Թրաֆորդ»-ում:

Daily Star-ի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացին հաճույքով է ընդունել Ռունիի առաջարկը:

«Ռոնալդուն շատ զբաղված մարդ է, բայց չի կարող բաց թողնել նման իրադարձությունը»,- նշել է Ռունին:

Նշենք, որ անգլիացի ֆուտբոլիստը որոշել է անցկացնել այս հանդիպումn ի նշան երախտագիտության ակումբի հետ 12 տարվա համատեղ աշխատանքի համար: Ստացված ամբողջ գումարը կուղղվի բարեգործությանը: