14:52 , 28 հոկտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Երգիչ Մայքլ Ջեքսոնը, որը մահացել էր 2009 թվականին, երրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է առաջին տեղը ամենաշատ վարձատրվող մահացած աստղերի ցուցակում, որը կազմել է Forbes-ը։ Ըստ հրատարակչության, վերջին տարում նրա եկամուտը կազմել է 115 միլիոն դոլար։
Երգչի մահից 6 տարի անց նրա ձայնագրությունների վաճառքը, ինչպես նաև Michael Jackson One շոուն նրան դեռ եկամուտներ են բերում։
Երկրորդ տեղում Էլվիս Փրեսլին է, որը մահացե է 1977 թվականին։ Նրա եկամուտը կազմում է 55 միլիոն դոլար, իսկ ամերիկյան ծաղրանկարիչ Չարլզ Շուլցի եկամուտը նույն ժամանակահատվածում եղել է 40 միլիոն դոլար։
Ամենահարուստ մահացած հայտնիների ցուցակում ընդգրկվել են նաև Բոբ Մարլին (21 միլիոն դոլար), Մերլին Մոնրոն (17 միլիոն դոլար), Ջոն Լենոնը (12 միլիոն դոլար), Ալբերտ Էնշտեյնը (11 միլիոն դոլար), Պոլ Ուոքերը (10.5 միլիոն դոլար), Բեթի Փեյջը (10 միլիոն դոլար)։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ