Վահան Բաբայանը խոստանում է բարձրացնել Էթիկայի հանձնաժողովի հեղինակությունը


14:14 , 28 հոկտեմբեր, 2015

 Վահան Բաբայանը խոստանում է բարձրացնել Էթիկայի հանձնաժողովի հեղինակությունըPanorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը ԱԺ այս նստաշրջանում ղեկավարելու է ԱԺ Էթիկայի հանձնաժողովը և խոստանում է կողմնապահ չլինել ու բարձրացնել հանձնաժողովի հեղինակությունը:

«Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի կողմնապահություն չլինի, բոլոր պատգամավորներին վերաբերող հարցերը քննարկվեն հավասար դաշտում: Անկախ նրանից` ես որ կուսակցության ներկայացուցիչն եմ, վստահեցնում եմ ձեզ, որ մեր հանձնաժողովը գործելու է օրենսդրության շրջանակներում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Բաբայանը` նկատելով, որ իրենք ուշադրություն չեն դարձնելու էմոցիաների ու քաղաքական հայացքների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ