Անմեղ թվացող, բայց վնասակար 5 սովորություն


14:17 , 28 հոկտեմբեր, 2015

Ոտքը ոտքին գցելը: Ոտքը ոտքին գցած նստելը կարող է բարձրացնել արյան ճնշումը: Ոտքը ոտքին գցած նստելը նաև մեծ սթրես է կոնք-ազդրային հոդի համար: Այն կարող է առաջացնել արյան կանգ ոտքերում, երբ երակները սեղմված են: Սա կարող է պայմաններ ստեղծել ոտքերի ստորին հատվածի երակների բորբոքման համար: Խուսափեք ոտքը ոտքին գցած 10-15 րոպեից ավել նստելուց, իսկ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ կանգնեք ոտքի և քայլեք:

Ստամոքսի վրա քնելը: Ստամոքսի վրա քնելու ժամանակ պարանոցը դեպի հետ է թեքվում, նյարդերը սեղմվում են, ինչը հանգեցնում է վերին վերջույթների ցավի կամ թմրածության: Պարզապես փոխեք քնելու դիրքն այնպես, որ այդ ընթացքում պարանոցը դեպի հետ չթեքվի:

Գոտին ամուր կապելը: Ամուր գոտին սեղմում է գոտկատեղը, ինչը կարող է հանգեցնել աղեստամոքսային համակարգի անսպասելի խնդիրների: Թեկուզ գեղեցիկ, սակայն ձիգ գոտին առաջացնում է ներորովայնային ճնշում, որը կարող է հանգեցնել թթվային ռեֆլյուքսի: Դրա ախտանիշները տարբեր են` չնչին, ինչպես օրինակ, բերանում դառը համը, և ավելի մեծ` այրոց և ցավ կրծքավանդակում կամ ստամոքսի վերին հատվածում, քրոնիկական հազ և այլն:

Մաստակ ծամելը: Ստորին ծնոտի հոդը ստեղծված է սնունդ, այլ ոչ թե մաստակ ծամելու համար: Այն ժամանակը, որի ընթացքում մենք ծամում ենք սնունդը, հաճախ շատ ավելի քիչ է, քան որոշ մարդիկ ծախսում են մաստակ ծամելու վրա: Մշտապես մաստակ ծամելը կարող է հանգեցնել մկանային ցավերի և խնդիրների:

Պայուսակն ամեն օր նույն ուսին կրելը: Օրեցօր ծանր պայուսակը նույն ուսին կրելը, ի վերջո, կբերի մկանային անհավասարակշռության, և ուսային հոդերը կսկսեն ցավել: Այնպես որ կամ պարբերաբար փոխեք պայուսակը կրելու ուսը, կամ էլ թեթևացրեք պայուսակը: