ԱՄՆ-ում 2-ամյա երեխան տանը գտած ատրճանակով պատահմամբ կրակել է իրեն


12:56 , 28 հոկտեմբեր, 2015

rebyonok_s_pistoletomԱՄՆ Ջորջիա նահանգում 2-ամյա երեխան մահացել է՝ տանը գտած ատրճանակով պատահմամբ կրակելով իրեն: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Ինչպես հաղորդել է տեղի ոստիկանության աշխատակցուհին, հոր կողմից տանը մենակ թողնված երեխան հրազենը գտել է անկողնու վրայից: Դեպքի պահին տանը եղել է ևս մեկ երեխա՝ 4 տարեկան: Նրանց մայրը, դժբախտաբար, այդ պահին նույնպես տանը չի եղել:

Ոստիկանությունում նշել են, որ գործով մեղադրանք առայժմ հարուցված չէ, ընթանում է նախնական հետաքննություն: