Կարտոֆիլ սնկի միջուկով (լիտվական ուտեստ)


13:14 , 28 հոկտեմբեր, 2015

Բաղադրությունը՝

կարտոֆիլ-400 գրամ
չորացրած կամ թարմ սունկ եփած-10-12 հատ
կարագ-2 թեյի գդալ
սոխ-4 գլուխ
թթվասեր-150 գրամ
պղպեղ
մանրացրած չոր հաց (պաքսիմատ)

Պատրաստման եղանակը՝
Մաքրած հում կարտոֆիլի մեջ սուր դանակով փոս եք անում, մեջը լցնում սնկով, սոխով ու պղպեղով պատրաստած միջուկը, վրան ցանում պաքսիմատը և թխում ջեռոցում՝ տակը դնելով կարագը: Մատուցելուց առաջ վրան լցնել թթվասեր: