12:32 , 28 հոկտեմբեր, 2015
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսն իր կարծիքն է հայտնել Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի երկու ռմբարկուների՝ Ռոբերտ Լևանդովսկիի և Պիեր Էմերիկ Օբամեյանգի մասին:
«Օբամեյանգն անհավանական արագությամբ բարելավում է խաղային որակները: Այժմ նա գերազանց մարզավիճակում է:
Լևանդովսկին հիանալի է զգում գոլային պահերը: Իմ կարծիքով՝ նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Չեմ կարծում, թե իմաստ ունի համեմատել այս երկու խաղացողներին: Նրանք տարբեր են»,- Bild-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը: