15:00 , 28 հոկտեմբեր, 2015
Երբ պատրաստվում ես մեկնել հանգստանալու և համապատասխան հյուրանոց ես փնտրում, կայքերում այնպիսի արտահայտություններ ու հապավումներ ես հանդիպում, որոնց նշանակության մասին միայն ենթադրել կարելի է։ Ինչևէ, միայն հյուրանոց հասնելուց հետո դրանց նշանակությունը պարզելն այնքան էլ լավ գաղափար չէ, այնպես որ առաջարկում ենք ծանոթանալ դրանց մեր օգնությամբ, ինչը բավականին կհեշտացնի ձեր գործը, կօգնի գտնել անհրաժեշտ համարը, որը համապատասխանում է ձեր սպասումներին ու հարմար է գնի առումով։

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հիմնական
1* - ամենապարզ համարները՝ նույն հարկում գնվող լոգարանով ու զուգարանով, որից կարող են օգտվել 5 հոգի։
2* - բավականին համեստ համարներ, սակայն զուգարանն ու լոգարանը տեղակայված են համարում։
3* - 10 քառակուսի մետր տարածք ունեցող համարներ՝ բոլոր անհրաժեշտ տեխնիկայով և շաբաթը երկու անգամ սպիտակեղենը փոխելու հնարավորությամբ։
4* - 13 քառակուսի մետր տարածք զբաղեցնող համար՝ մաքսիմալ քանակությամբ հարմարություններով, լվացման անհրաժեշտ պարագաներով, սպիտակեղենն ամեն օր փոխելու հնարավորությամբ, ինչպես նաև լվացման, արդուկի, քիմմաքրման ու այլ ծառայություններից օգտվելու հնարավորությամբ։ Հյուրանոցի տարածում լողավազանի, կայանատեղու, կոնֆերանս դահլիճի, վարձույթի, սաունայի և այլ ծառայությունների առկայություն։ Նախաճաշը կարող է մատուցվել համարում։
5* -16 քառակուսի մետր տարածք և ավել զբաղեցնող համարներ՝ բարձրորակ հարմարություններով ու երկու սանհանգույցով։ Հյուրանոցի տարածքում ամբողջովին ենթակառույցներ են, և այսպիսի հյուրանոցներում կարելի է նույնիսկ 35 հազար դոլարով համարներ գտնել։
Մի շարք երկրներ հյուրանոցների համար հավելյալ նշանակություններ են օգտագործում։
HV1 - ակումբային ոճի հյուրանոց՝ կանաչապատ տարածքով ու ժամանցային վայրերով։ Հյուրանոցային համարների մակարդակը համապատասխանում է 3*-4*-ի:
HV2 - ակումբային ոճի հյուրանոց։ Հյուրանոցային համարները համապատասխանում են 2*-ի:
ՀԱՄԱՐԻ ՏԵՍԱԿԸ
- Appartment - բնակարանային ոճի համար՝ խոհանոցի առկայությամբ
- BG (bungalo) – բունգալոյի ոճի առանձին շինություն
- Balcony room - պատշգամբի առավելությամբ սենյակ
- Cabana – առանձին շինություն, հաճախ լողափին
- Duplex – երկհարկանի հարմարավետ համար
- De luxe – բարձր մակարդակի հարմարավետության սենյակ
- Executive floor – մի քանի հարկ՝ հավելյալ ծառայություններով ու բարձր մակարդակի սպասարկում
- Family room – երկսենյականոց ընտանեկան համար
- HV (holiday village) – հյուրանոցի բոլոր համարներն առանձին բունգալոների տեսքով են
- Honeymoon room – հատուկ սենյակ նորապսակների համար
- King suite – թագավորական բնակարան
- King size bed – 180 սմ և ավելի մեծ մահճակալ ունեցող սենյակ
- MB (main building) – հյուրանոցի հիմնական շենքը
- New building - նորակառույց շենք
- Standart – ստանդարտ ոճի սենյակ
- Sitting area – հանգստի առանձին տարածքի առկայությունը սենյակում
- Suite – մեկ սենյականոց մեծ համար, բարձր մակարդակի հարմարավետության ու հանգստի համար նախատեսված առանձին հատված։
- Suite junior – հարմարավետության բարձր մակարդակ
- Suite executive – երկու ննջարանի առկայություն
- Superior – ստանդարտից ավելի մեծ սենյակ
- Suite mini – լավացրած հարմարություններով համար
- Connected rooms – համակցված սենյակներ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ
- DBL + EXB – հավելյալ մահճակալով սենյակ 14 տարին լրացած երեք հասուն անձի համար
- DBL + CHD – սենյակ 3 անձանց համար՝ 2 հասուն և 1 մինչև 14 տարեկանը լրացած երեխայի համար
- DBL + 2 CHD – սենյակ 4 անձանց համար՝ 2 չափահաս և 2 մինչև 14 տարեկան երեխաների համար
- DBL + EXB + CHD – չորս տեղանոց համար. երկտեղանի մահճակալ + հավելյալ մահճակալ չափահասի և հավելյալ տեղ երեխայի համար
- TRPL + 2 CHD – հինգ տեղանոց համար 3 չափահասների և 2 երեխաների համար
- SGL – մեկ տեղանոց համար
- SGL + CHD – մեկ տեղանոց համար 1 չափահասի և 1 երեխայի համար անշարժ մահճակալով
- SGL + 2 CHD – սենյակ 3 անձանց համար՝ 2 երեխաների համար նախատեսված անշարժ մահճակալներով, 1 հավելյալ մահճակալով
- DBL + 2 CHD (2-6) – երկտեղանի սենյակ 4 անձանց համար՝ 2 մեծահասակների և 2 երկուսից վեց տարեկան երեխաների համար
- 2 ADL + 2 CHD (2-6; 6-12) - երկու մեծահասակների համար նախատեսված սենյակ՝ 1 մինչև 6 տարեկան երեխայի և 1 6-12 տարեկան երեխայի համար
- 2 ADL + 2 CHD (6-12) — չորս տեղանոց սենյակ՝ 2 մեծահասակների և 2 6-12 տարեկան երեխաների համար
- INF (infant) – մինչև երկու տարեկանը լրացած երեխաների համար նախատեսված հարմարություններով սենյակ
- QDPL – 4 անձանց համար նախատեսված սենյակ
- 5 ADL – 5 անձանց համար նախատեսված համար
- BO (bed only) - գիշերակաց՝ առանց սննդի մատուցման հնարավորության
ՀԱՄԱՐԻՑ ԲԱՑՎՈՂ ՏԵՍԱՐԱՆԸ
- City view – տեսարան դեպի քաղաք
- Dune view – տեսարան դեպի ավազաթմբեր
- Front – առաջին ափամերձ գիծ
- Seaview – տեսարան դեպի ծով
- Pool view- տեսարան դեպի լողավազան
- Garden view – տեսարան դեպի այգի
- Ocean view – տեսարան դեպի օվկիանոս
- Landview – տեսարան դեպի շրջակա լանդշաֆտ
- Mountain view – լեռնային տեսարան
- Parkview – տեսարան դեպի զբոսայգի
- Side sea view – տեսարան դեպի ծովեզր
- Inside view – տեսարան դեպի հյուրանոցի տարածք
ՍՆՈՒՆԴԸ
- Only bed (OB, NA) – միայն գիշերելը՝ առանց սննդի հնարավորության
- A-la carte – մենյուում առկա յուրաքանչյուր ուտեստի համար վճարվում է առանձին
- Bed & breakfast (BB) – շվեդական ոճի նախաճաշը ներառված է գիշերելու ծախսի մեջ
- Half board (HB) — նախաճաշը և ընթրիքը ներառված են գիշերելու ծախսի մեջ
- Halfboard + (HB+) – նախաճաշը, ընթրիքը և անվճար ալկոհոլային խմիչքները ներառված են գիշերելու ծախսի մեջ
- Full board (FB) – երեքանգամյա սնունդ
- Extendedhalfboard, fullboard + (EXTFB, FB+) – նախաճաշ, ճաշ և ընթրիք՝ անվճար ալկոհոլային ըմպելիքներով
- Mini all inclusive – երեքանգամյա սնունդ՝ սահմանափակ թվով տեղական արտադրության ալկոհոլային ըմպելիքներով
- All inclusive (ALL, Al) – երեքանգամյա սնունդ՝ անսահմանափակ քանակությամբ ըմպելիքներով և հավելյալ սնունդով՝ երկրորդ նախաճաշի, կեսօրին ճաշի, թեթև նախուտեստների և խորովածի տեսքով
- Continental breakfast – թեթև նախաճաշ սուրճով, հացով և այլն
- High class all inclusive (HCAL) – ամեն ինչ ներառվում է, բացի խանութների, վարսավիրանոցի, բժշկի ու ջրային սպորտաձևերի ծառայություններից
- Ultra aIl inclusive (UAL, UAI) – հինգանգամյա սնունդ՝ ըմպելիքների և աղանդերի ընտրության լայն հնարավորություններով
- Անգլիական նախաճաշ– ամբողջական նախաճաշ
- Ամերիկյան նախաճաշ – ամբողջական նախաճաշ՝ հավելյալ տաք ուտեստներով ու նախուտեստներով