09:00 , 28 հոկտեմբեր, 2015
Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ լցնում ենք վարսակի փաթիլները, խնձորի հյութը, կաթն ու շաքարավազը և դնում միջին կրակի վրա: Անընդհատ խառնելով հասցնում ենք եռման աստիճանի, ապա թուլացնում ենք կրակը և եփում ևս 6-7 րոպե:

- Եփվող շիլային ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված խնձորը, դարչինը և սերուցքը, խառնում ենք և եփում ևս 3 րոպե, ապա հանում կրակի վրայից:

- Մեր համեղ նախաճաշը պատրաստ է:

Ի դեպ, խնձորով և դարչինով նախաճաշում խնձորը կարելի է փոխարինել Ձեր նախընտրած մրգով: