Սիրիական բանակը Հալեպ գավառում ազատագրել է 50 բնակավայր


09:10 , 28 հոկտեմբեր, 2015

BN-KY738_SYRIA1_M_20151027141829Սիրիական բանակն աշխարհազորի աջակցությամբ Հալեպի հարավ-արևելքում ազատագրել է մոտ 120 քառակուսի կմ տարածք՝ 50 բնակավայր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով աշխարհազորի աղբյուրին։

Նշվում է, որ կառավարական զորքերն առաջ են շարժվել դեպի Իդլիբ գավառի խորքերը, շատ բնակիչներ վերադառնում են իրենց տները։ Գործողության անցկացման որոշումն ընդունվել է ռուսական ավիաուժերի կողմից ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացումից հետո։

Սիրիական զինված ուժերն ակտիվացրել են հարձակողական գործողությունը հոկտեմբերի 26-ից։