ԱՄՆ-ը ցամաքային գործողություն չի անցկացնի ԴԱԻՇ-ի դեմ. Սպիտակ տուն


08:15 , 28 հոկտեմբեր, 2015

132bK22SK20-440IԱՄՆ-ը մտադիր է զերծ մնալ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային գործողություններից՝ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«Մենք մտադրություն չունենք իրականացնելու տևական, լայնածավալ մարտական գործողություններ՝ այնպիսին, ինչպիսին մեր երկիրն անցկացրել է Իրաքում և Աֆղանստանում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնը հնարավոր է համարում որոշ հանգամանքներում գործընկերների հետ սահմանափակ գործողությունների անցկացումը։

Երեկ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցամաքային գործողություն սկսել ԴԱԻՇ-ի դեմ Իրաքում և Սիրիայում՝ գրոհայինների վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով։ «Մենք չենք հրաժարվի գործընկերների օգնությունից ԴԱԻՇ-ի դեմ հարձակումներում, դա վերաբերում է ինչպես օդից անմիջական հարվածներին, այնպես էլ ցամաքում ուղիղ գործողություններին»,- հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարարը։