Բնակարանի բարձր վարձի պատճառով աղջիկը ստիպված է ապրել միկրոավտոբուսում (լուսանկարներ)


07:55 , 28 հոկտեմբեր, 2015

Ծրագրավորող Քեթրին Փաթթերսոնը խոշոր IT ընկերությունում աշխատանք ստացավ և տեղափոխվեց Սիլիկոնյան հովիտ։ Բայց, ինչպես տեղում պարզվեց, բնակվարձն այդտեղ սարսափելի բարձր էր՝ ամիսը մոտավորապես 2000 դոլար, այլն էլ՝ մեկ սենյակում 8 հոգով։

Բայց հնարամիտ աղջիկը գտավ ելքը։ Նա 1969 թ.–ի VW Camper միկոավտոբուս գնեց և ինքնուրույն կահավորեց այնպես, որ հնարավոր լիներ դրանում ապրել։

–Ես սպիտակամորթ եմ և տեղի բնակիչների հետ խնդիր չունեմ։ Նրանք չեն մտածում, որ ես թափառական եմ, հակառակը` մոտենում և օգնություն են առաջարկում։ Այստեղ շատերն են նման պայմաններում ապրում։ Չնայած մեր բարձր աշխատավարձին՝ կյանքն այստեղ շատ թանկ է,-խոստովանել է աղջիկը։