Եմենում ավիահարված են հասցրել «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցի վրա


05:11 , 28 հոկտեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ Եմենում անցյալ գիշեր կազմակերպության հիվանդանոցի վրա մի քանի օդային հարված է հասցվել: Միջադեպը տեղի է ունեցել Սաադա քաղաքում:

«Անցյալ գիշեր Եմենի Սաադ քաղաքում մեր կառույցի վրա մի քանի ավիահարված է հասցվել: Հաստատությունում եղել են աշխատակիցներ և հիվանդներ»,- ասվում է կազմակերպության՝ Twitter-ում հայտնված հաղորդագրության մեջ:

Ռմբակոծության արդյունքում զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում: