04:14 , 28 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում քահանան հայտնվել է տեղի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ սկսել է հարյուրավոր «օծված» գրիչներ վաճառել ուսանողներին:
Ինչպես գրում է Oddity central-ը` մարգարե Շամ Հանգուեն պնդում է, որ հրաշք-գրիչները կօգնեն ուսանողներին քննությունները հանձնել անգամ առանց սովորելու:
Աղբյուրը նշում է, որ երկրում քննությունների շրջանի մոտենալով պայմանավորված` քահանան բավականին մեծ քանակությամբ գրիչներ է վաճառել` 1-20 դոլարի սահմանում տատանվող գներով: Եվ իհարկե, որքան թանկարժեք է գրիչը, այնքան մեծ է հնարավորությունը քննությունն ավելի լավ հանձնելու: