ԱՄՆ-ում ձերբակալվել է թանկարժեք իրերի 85-ամյա գողը


03:41 , 28 հոկտեմբեր, 2015

pic_fd874fa0d3aaabde8225192e9437eb67ԱՄՆ-ում ձերբակալել են Դորիս Փեյնին` ամենահայտնի գողերից մեկին, որը մասնագիտացած էր թանկարժեք իրերի գողության մեջ: Ինչպես հայտնում է CBS46 News Atlanta-ն, 85-ամյա կինը ձերբակալվել է Ատլանտա քաղաքի առևտրայի կենտրոնում:

Կալիֆոռնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքի բնակչուհին խանութի պահակների տեսադաշտում է հայտնվել հոկտեմբերի 23-ին: Աշխատակիցը տեսավերահսկման խցիկի միջոցով նկատել է, թե ինչպես է ոսկերչական բաժանմունքում գտնվող կինն ականջողերը դրել իր գրպանը: Զարդի արժեքը եղել է 690 դոլար:

Փեյնին բռնել են խանութից դուրս գալուց: Նրան կառաջադրվի գողության մեղադրանք: Կնոջը տեղափոխել են Ֆուլթոնի շրջանի բանտ: