00:14 , 28 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Գերմանիայի Գավաթի խաղարկության «Բորուսիա» – «Պադերբորն» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ դորտմունդցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին:
«Միկին պատրաստ է խաղալ 100 տոկոսով: Այն, որ նախորդ անգամ նա չէր խաղում, նախազգուշական քայլ էր»,- գերմանացու խոսքերնէ մեջբերում sport1.de-ն:
Գերմանիայի Գավաթի 2-րդ շրջանի «Պադերբորնի» դեմ խաղը կայանալու է հոկտեմբերի 28-ին: