Մանրամասներ՝ Արտաշատում հնչած կրակոցներից. եղբայրների ու փեսայի միջև տարաձայնություններն սկսվել էին դեռևս երկու օր առաջ


19:14 , 27 հոկտեմբեր, 2015
Pastinfo.am-ը գրում է.
Արտաշատում այսօր կրակոցների հանգեցրած երկու եղբոր և փեսայի տարաձայնություններն սկսվել են դեռևս երկու օր առաջ՝ ինչ-որ հարսանիքի ժամանակ:  
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այդ տարաձայնությունները շարունակվել են նաև այսօր՝ զինված միջադեպի տեսքով: Կրակոցների հետևանքով երկու եղբայրները վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: 
 
Արտաշատի հիվանդանոցից ոտքերի մասում հրազենային վնասվածքներով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Ներսիսյան 9 շենքի 34 բնակարանի բնակիչներ, եղբայրներ՝ 36-ամյա Արմեն Բաղդասարյանը և 39-ամյա Աշոտ Բաղդասարյանը:
 
Քննչական կոմիտեից, մեր հարցին ի պատասխան, հայտնեցին, որ նման ահազանգ ստացվել է, հանգամանքները պարզվում են, դեպքի վայրում աշխատում են քննիչները: