ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հայկական կողմից հրադադարի խախտման մասին լուրը հակառակորդի հերթական քարոզչական հնարքն է. ԼՂՀ ՊՆ


17:36 , 27 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և հայտարարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված դիտարկման ողջ ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Ընդհակառակը՝ դիտարկման ավարտին ադրբեջանական կողմը, իրեն բնորոշ գործելաոճով, ավտոմատ հրազենից կրակահերթեր է արձակել: