Մեկ հիթով հայտնի դարձած ու այդպես էլ շոու-բիզնեսից անհետ կորած հայ աստղեր ու աստղիկները


16:02 , 9 դեկտեմբեր, 2012

Փոփ հանրագիտարանն այս շաբաթ անդրադարձել է ընդամենը մի հիթով հայտնի դարձած ու այդպես էլ շոու-բիզնեսից անհետ կորած կատարողներին ու նախագծերին: 
Շոու-բիզնեսյան ինստիտուտում լավ մուտքի կամ գոնե ռեսթարթի համար օդի պես անհրաժեշտ են հիթեր: Թեև դրանք հաճախ, այսպես ասած, միանգամյա օգտագործման են լինում, շատ արագ մոռացվում են, բայց, միևնույն է, դրանք ապահովում են անսպասելի հաջողություն ու որոշ դեպքերում՝ մեծ հոնորարներ:  
Արդյո՞ք հիթեր արտադրող մեքենաները միանգամյա օգտագործման աստղիկներին արջի ծառայություն չեն մատուցում:
Ի՞նչ են մտածում այս մասին հայկական շոու-բիզնեսը, այսպես ասած, շինողները և հիթերի նոր չափաբաժիններ ապահովողները: