Շվեդիայում մեկ ամսում արդեն 9-րդ անգամ փախստականների ընդունման կենտրոն է հրկիզվել


19:58 , 27 հոկտեմբեր, 2015

4116805Ընթացիկ ամսում արդեն 9-րդ անգամ Շվեդիայում փախստականների ընդունման կենտրոն է հրկիզվել։ Գիշերն այդպիսի մի հաստատություն է հրկիզվել հարավային Լունդ քաղաքում, որտեղ գտնվել են դեռահաս ներգաղթյալներ, ովքեր եկել էին առանց մեծահասակների ուղեկցության, ինչպես նաև հաշմանդամ երեխաներ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Կրակը մարել են անձնակազմի սեփական ջանքերով։ Տուժածներ չկան։

Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կրակը չէր կարող բռնկվել առանց մարդու միջամտության։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել՝ հրկիզման ու ռասայական ատելության հողի վրա կատարված հանցագործության գործով։ Ուսումնասիրվում է կապը հրկիզման բոլոր 9 դեպքերի միջև։