Ես չեմ միանալու հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերին հերոսացնողների ստվար շարքերին


15:43 , 27 հոկտեմբեր, 2015

Ես չեմ միանալու հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերին հերոսացնողների ստվար շարքերին, քանի որ վստահ եմ, որ եթե նրանք այժմ ողջ լինեին ու նույնիսկ եթե ոչ մի «բացասական» քայլեր արած չլինեին էլ, նրանք ոչ միայն չէին հերոսացվելու, այլև ամենաթունդ կերպով քննադատվելու էին հենց ներկայումս նրանց հերոսացնողների մեծամասնության կողմից:

Քանի դեռ մենք չենք սովորել, չեմ ասի հերոսացնել, բայց գոնե գնահատել ողջերին՝ մահացածներին հերոսացնելով, ոչ կարող ենք ռեալ գաղափարներ կերտել, ոչ էլ եղածները պահպանել: Հակառակ դեպքում մենք կործանված ազգ ենք: