Պետք է սպասել, որ ինտրիգը պահպանվի. Վարդան Օսկանյանը՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին


14:36 , 27 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը հրաժարվում է ի վերջո պարզաբանել, թե պատրաստվո՞ւմ է նոր կուսակցություն ստեղծել, թե ոչ: ԱԺ-ում լրագրողների հարցին պատգամավորը պատասխանեց, թե ինտրիգ է պահում:

«Չե՞ք ուզում սպասել, չե՞ք ուզում, որ ինտրիգը մնա»,- ասաց նա՝ շեշտելով, թե ոչինչ չի մեկնաբանում, իսկ պատճառն էլ պարզ է. «Պետք է սպասել, որ ինտրիգը պահպանվի»: